ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք
Ինչու՞ տղամարդիկ չեն սիրում առևտուր անել
Այո՛, տղամարդիկ խանութ կամ շուկա գնալ ու առևտուր անել չեն սիրում: Դա նրանց սիրած զբաղմունքը չէ, իսկ եթե նույնիսկ գնում են, ապա պարտադրաբար՝ կնոջն ու ընտանիքին օգտակար լինելու պարտքից դրդված: Կանանցհամար, ընդհակառակը, խանութներում շրջելը, մանավանդ՝ լիքը դրամապանակով, գերագույն հաճույք է, հրաշալի զբաղմունք: Կանայք կարող են ժամեր և նույնիսկ օրեր անցկացնել խանութներում՝ իրենց նախընտրած ապրանքը գնելու համար:
Օրինակ՝ տղամարդը կարող է դեկտեմբերի 31-ին ժամը 16:30-ին մտնել որևէ խանութ և ընդամենը 20-25 րոպեի ընթացքում գնել Նոր տարվա և Ծննդյան տոների բոլոր նվերները ընտանիքի անդամների համար:
Կարո՞ղ է այդպիսի բան լինել կնոջ դեպքում: Երբե՛ք: Կանայք գնումներ անելիս առաջնորդվում են լավ բան ունենալու ցանկությամբ, տղամարդիկ՝ հարցը արագ լուծելու մտահոգությամբ:
Տղամարդու ուղեղը բնույթով տարածական է, այն որոշ առումով նման է թունելի, որի վերջում լույս կա, այսինքն՝ խնդրի լուծումը: Մանրուքներին ուշադրություն դարձնելը տղամարդու մտածողությանը բնորոշ չէ: Օրինակ՝ կինը զգեստ ընտրելիս հաշվի է առնում, թե ուր պետք է գնա, ովքեր են այնտեղ լինելու, ինչպիսի եղանակ է, զգեստի հետ իր զարդերը կսազե՞ն, ում հետ պետք է մրցակցի այնտեղ, ինչ իմիջ կունենա տվյալ զգեստի մեջ և այլն, և այլն:
Տղամարդը կհագնի այն շորերը, որոնք երեկ երեկոյան գցել էր աթոռիկ թիկնակին և բնավ չի տառապի դրա համար: Եթե, իհարկե, կինը չստիպի ներկայանալի տեսք ունենալ…
Կինը և առևտուրը
Խանութում գնումներ կատարելիս կինը շարժվում է զիգզագներով: Շարժման այս ձևը նրան թույլ է տալիս տեսնել դարակներին դրված ապրանքների տեսականին և կատարել ճիշտ ընտրություն: Տղամարդը շարժվում է արագ և ուղիղ, դարակների երկայնքով: Կինը առևտուր անելիս ձեռքին ունի ցուցակ, տղամարդն առաջնորդվում է հիշողությամբ և անպայման մեկ-երկու բան մոռանում է:
Խանութում առևտրասայլակը վերցնելուց հետո, ինչպես նկատել են հետազոտողները, հասուն տղամարդկանցից շատերը արագ վերածվում են երեխայի և նույնիսկ ավտոմեքենա քշելու կամաց ձայներ են հանում… Առևտրասայլակը սրահում շարժելը լուրջ գործ է, այնտեղ պետք է շրջադարձ անես, այստեղ անկյուններ կան, նեղ արանքներ: Սա արդեն տղամարդուն դուր է գալիս, ուղեղի տարածական հատկություններն այստեղ լիովին դրսևորվում են: Խնդրեք տղամարդուն վերցրած ապրանքը դասավորել սայլակի մեջ: Նա այդ բանը կանի մեծ վարպետությամբ և այնտեղ ապրանքները կտեղավորի այնքան ճիշտ, որ հազար տարի կինը մտածեր, չէր կարող անել:
Հետաքրքիր է՝ որտեղից են սկիզբ առնում կնոջ և տղամարդու այս հատկությունները:
Այսպես, նախնադարի տղամարդը որսը հետապնդելիս անընդհատ փոխում էր դիրքը և առաջին հարմար պահին արագ ու սրընթաց խոցում կենդանուն և որսն առած՝ ինքն իրենից գոհ վերադառնում տուն: Իսկ կանայք ժամերով և օրերով խումբ-խումբ շրջում էին, անուշ-անուշ զրուցում ու հատապտուղ հավաքում: Դատարկ կամ լիքը զամբյուղով վերադառնալը շատ բան չէր նշանակում, որովհետև ընտանիքի հիմնական կերակրողը որսորդն էր, գրքւմ է erkusov.com-ը:
Կնոջ համար հատապտուղ հավաքելը այսօրվա խանութներում շրջելն է: Գնումներ անելով՝ կինը լիցքաթափվում է: Դա նրա համար հաճելի զբաղմունք է, մանավանդ, երբ դրամապանակը, ինչպես ասացինք, լիքն է, խիղճը՝ հանգիստ, և ունի հաճելի զրուցընկեր:
Սիրելի՛ կանայք, երբ Ձեր տղամարդու հետ գնում եք խանութ, իմացեք, որ նրա համբերության սահմանը կես ժամն է, կրկնում ենք՝ կես ժամը: Կես ժամից հետո նա նման է վանդակում հայտնված վիրավոր գազանի, որն իրեն պատերով է տալիս՝ դուրս պրծնելու համար: Եթե չեք ուզում, որ նա հարամի ձեր առևտուրը և ձեզ նյարդայնացնի, նստեցրեք նրան մոտակա սրճարանում, քաղցր ու համով բաներ դրեք առջևը, որ զբաղվի: Այո՛, կռահեցիք, ճիշտ ու ճիշտ երեխայի պես:
21.01.2013 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ